воскресенье, 20 марта 2016 г.

Չարենցյան օրեր

Չարենցյան օրեր

Եղիշե Չարենց` Տաղարան


Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—


Այս տողերում Չարենցը իր սերն ու զգացմունքներն է արտահայտում կնոջ հանդեպ:


Երազ տեսա. Սայաթ-Նովեն մոտս էկավ սազը ձեռին,
Հրի նման վառման գինու օսկեջրած թասը ձեռին,


Այս տողերում Եղիշե Չարենցը արտահայտում է իր հարգանքը և հիացմունքը Սայաթ Նովայի հանդեպ:


Աշխարհը մե բաղ է, գոզալ,— նստել ես դու բաղի մեջը,
Վարդ ես բացված՝ առավոտվա դրախտային շաղի մեջը,


Չարենցը այստեղ գովում է իր կնոջը: Ասում է. թե ինչ լավն է նա, ինչ գեղեցիկ է:

Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հ.ազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը


Այս տողերում Չարենցը ասում է, որ աշխարհում կծնվեն մարդիկ և կծնվի սեր:
Սակայն երբ խալխի քեֆերին ես անուշ տաղերս ասի՝
Ամառվա մրգերի նման անո՛ւշ է քո բառը, ասին։
Բայց խալխի անսիրտ քեֆերին ես տխուր, մենակ մնացի,
Ուզեցի թողնեմ-հեռանամ՝ հպարտ է ու չար է, ասին:


Այստեղ երբ Չարենցը մարդկանց իր երգով ուրախացնում էր, բայց իր հոգու խորքում տխրություն կար: Իսկ մարդիկ չէին հասկանում, թե ինչ կա Չարենցի հոգու խորքում: 



Եղիշե Չարենց՝ Ողջակիզվող ժողովածու

Ես կարծես դեռ ջահել եմ,
Ինձ կարծես հմայել են,
Եվ իմ սիրտը պահել է
Կրակները հին:

Այս տողերում Չարենցը, ասում է, որ նա ծերացել է բայց իր հոգու խորքում նա ջահել է: Իր հոգում, սրտում նա երիտասարդ է:

Հուզվում ու ծփում են օրերը,
Ինչպես իմ երգերը բոլոր,
Երբ քաղցր կարոտդ վառել է
Սրտիս մեջ նոր սեր ու օրոր:

Այս տողերում Չարենցը արտահայտում է իր կարոտը իր սիրած աղջկա հանդեպ:

Այնպես դու հեռացել ես, հեռո՛ւ ես,
Հեռո՛ւ է, հեռանում է պատկերդ:

Այստեղ նույնպես Չարենցը արտահայտում է իր կարոտն ու սերը: Նա կարոտում էր այն աղջկան, որն իրենից հեռու է:

Գնում եմ: Ո՛ւր եմ... Ինչո՞ւ: -
Շուրջս գալարք է հրի:
Շուրջս քայլերգ է հնչում: -
Հեռո՛ւ է տունս, հեռո՛ւ…

Այստեղ Չարենցը պատերազմի դաշտում կռիվ է տալիս և կարոտում է իր տունը:
Հուշի պես թել մի բարակ
Կապում է սիրտը իմ քեզ. -
Երկի՜ր իմ, սիրտդ արդյոք
Զգո՞ւմ է հուրը երգիս:

Այստեղ Չարենցը արտահայտում է իր սերը, նվիրվածությունը իր երկրի, հայրենիքի հանդեպ:


Եղիշե Չարենց՝ Ռուբայաթներ` ժողովածու


Ես քեզ ո՞նց, քեզ ո՞նց հասկանամ,


Ես քեզ ո՞նց ամփոփեմ ուղեղում իմ,
Երբ չեկած՝ դու արդե՛ն իսկ չկաս,
Բայց հար դու լինում ես— ու տևում ես:


Այստեղ, Չարենցը խոսում է վարկյանի մասին: Թե այն ինչ կարճ է և ինչ արագ է անցնում, որ չեն կարողանում իրեն բռնել: Բայց նաև մենք չենք կարող ասել, որ այն ընդհարապես չկա, քանի որ թեկուզ նա կարճ է, բայց միշտ էլ կա:


Նա կրկին ասում է.— «Գարունը
Ծաղկելու է էգուց վարդերով իր»։
Սակայն ո՞ր արևն է հուրհուրում այդ
Եվ ո՞վ է այդ նո՜ր արտևորը...


Իմ կարծիքով այս տողերը աշխարհի մասին է: Ասում է, որ շուտով գարուն է գալու, ծաղիկները ծաղկելու են, արևն է դուրս գալու:


Դու ամե՛ն վայրկյան քեզ ժխտում ես
Ու այդպես ժխտելով՝ հաստատում.
Պարտըվում ես դու քեզ ու հաղթում ես,
Սակայն մի՛շտ՝ այդ դո՛ւ ես — ու դո՛ւ:


Չարենցը խոսում և սիրում է այն մարդկանց, ովքեր ինքնուրույն են հասնում իրենց նպատակին՝ առանց վախենալու պարտվելուց, սխալվելուց, քանի որ վերջում հաղթանակն է:   


Դու հարուստ չե՛ս եղել երբեք,— դու կյանքում միայն աշխատել ես.
Դու ունես մկանուտ ձեռքեր,— դու կյանքում միայն աշխատել ես,
Դու փոխում ես նյութը, բնությունը, դու գիտես, որ ամե՛ն ինչ փոխվում է.—
Կհնձե՛ս դու մի օր կյանքի բերքը— դու կյանքում միայն աշխատել ես։


Այս տողերում Չարենցը ուզում է ասել, որ առանց աշխատելու դու հաջողությունների չես հասնի: Չարենը գովերքում է, փառաբանում է աշխատանքը: Այսինքն՝ եթե ինչ-որ բանի հասնես, ինչ-որ գագաթնակետի հասնես՝ իմացիր, որ դա քո աշխատելու շնորհիվ է:


Քեզ տրված է կյանքը, որ լինես՛— ու ոչինչ երազ չթվա,
Որ կյանքում քո կյանքը շինես— ու ոչինչ երազ չթվա.
Քեզ գերում է ընթացքը այս տաք, բայց տեսնո՞ւմ ես դու այն, որ գալիս է,
Գալիս է իր գալիքը հինե — ու ոչինչ երազ չթվա։


Այստեղ Չարենցը ասում է, որ երբ մարդ ծնվում է, ունենում է իր կյանքը, իր երազը, երազանքը, հաջողությունները: Բոլորն էլ հաջողությունների հասնում են, իր ուզածին հասնում են: Մարդկանց երազանքները նույնպես կատարվում են: Հենց մարդիկ են ստեղծում իրենց կյանքը, ստեղծում են իրենց մտքերը, շրջապատը: Մարդ պետք է վայելի իր կյանքը, որ հետո երազ չթվա: Այսինքն՝ ամեն ինչ իրական է, երազ չէ:

Комментариев нет:

Отправить комментарий