воскресенье, 20 марта 2016 г.

Թումանյանական օրեր

Թումանյանական օրեր


Հովհաննես Թումանյան՝ «Սուտասանը»




Հովհաննես Թումանյան 

Թումանյանն՝ ընտանիքում

Մայրիկս շատ է սիրում Հովհաննես Թումանյանին: Շատ է սիրում Հովհաննես Թումանյանի հեքիաթները, բանաստեղծությունները, պատմվածքները: Հեքիաթներից հատկապես սիրում է «Պոչատ աղվեսը» և «Ծիտը»: Եղբայրս հեքիաթներից շատ է սիրում «Անխելք մարդը»: Տատիկս Հովհաննես Թումանյանի քառյակներն է հավանում: Իսկ հայրիկս շատ է սիրում Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմը և լսում է Արմեն Տիգրանյանի գրած օպերան: Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից սիրում հայրիկս սիրում է «Գիքորը » «Համբերաքի չիբուխը» «Փարվանան» և «Շունն ու կատուն», իսկ հեքիաթներից սիրում է «Խելոքն ու հիմարը»: Փոքր ժամանակ իմ ընտանիքի բոլոր անդամները սովորել են Հովհաննես Թումանյանի բոլոր բանաստեղծությունները, առակները, հեքիաթները, պոեմները, քառյակները և բոլորն են հավանե; են: Եվ այսքանից հետո, պարզ է չէ՞, որ մենք բոլորս թումանյանասեր սեբատսացիներ ենք: 


Թումանյանը՝ ընկեր 

***
Ի՞նչ իմանաս ըստեղծողի գաղտնիքները անմեկին. 
Ընկեր տըվավիրար կապեց էս աշխարհքում ամենքին.

Բանաստեղծին թողեց մենակմե՛ն ու մենակ իրեն պես,
Որ իրեն պես մըտիկ անի ամեն մեկին ու կյանքին

Այս քառյակում հեղինակը Աստծուն և բանաստեղծին նմանեցնումէ իրարՆա ասում էոր երկուսն էլ մենակ են, և նրանց գործը ուրիշներին օգնելու մեջ է:

***
Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարինբարուն,― ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին։

Այս քառյակի խորհուրդը այն էոր մարդ պետք է լինի միշտժպտերեսԺպտա բոլորինթեկուզ չարին, բարունորովհետև եթեժպտասապա կյանքդ կդառնա ավելի լավըավելի պայծառ:

***
Զուր եմ փախչումինձ խաբում,
Հազար կապ է ինձ կապում.
Ամենքի հետ ապրում եմ,
Ամենքի չափ տառապում

Այս քառյակի խորհուրդը այն էոր մարդ չի կարող մենակ լինել, չի կարող փախչել մարդկանցից, անգամ՝ իրենից, քանի որ նա բոլորիկողքին էԻր հարազատներիընկերներիընտանիքի և բոլորմարդկանց հետ է, հազար ու մի տեսակ թելերով կապված է նրանց հետ: Բոլորի հետ ուրախանում է, ամեն մեկի հետ՝ տխրում: Մարդապրում է ամենքի հետ: 

***
Հե՛յ ագահ մարդհե՛յ անգոհ մարդմիտքըդ երկարկյանքըդ կարճ
Քանի՛ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.Ի՛նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՜նչ տանես դու քեզ հետ,Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ: 

Այս քառյակի խորհուրդն այն է, որ մարդ պետք է խաղաղ և երջանիկ ապրի: Կյանքը շատ կարճ է, և այդ պատճառով էլ մարդ պետք է ապրի առանց չարի և առանց կռվի:

***
Քանի՛ ձեռքից եմ վառվել,Վառվել ու հուր եմ դառել,Հուր եմ դառել՝ լույս տըվել,Լույս տալով եմ ըսպառվել: 

Քառյակի խորհուրդը այն է, որ մեծ հաջողությունների հասնում են դժվարություններ հաղթահարելով:  Այդ հաջողությունը նորից վերադարձվում է մարդուն: 


Հովհաննես Թումանյան` հեքիաթներ

Պոչատ աղվեսը

Աղվեսը իր պոչը վերադարձնելու համար, տանջվեց, բոլորի ցանկացած իրերը տվեց իրենց:  Կալվորն էլ զղջաց նրան և կուտ տվեց, և կալվորի շնորհիվ աղվեսը կարողացավ իր պոչը վերադարձնել:

Խոսող ձուկը

Այս հեքիաթը մեզ ասում է, որ մարդ պետք բարի և կամեցող լինի, և անշահախնդիր լավություն անի մարդկանց: Այդ դեպքում անպայման իր լավության դիմաց փոխհատուցում կստանա: Ինչպես ասում է. «Լավություն արա, գցի ջուրը»:  Ես համաձայն եմ հեղինակի հետ, մարդ եթե ինչ-որ մեկին լավություն է անում չպետք է անհամբեր սպասի, որ իրեն էլ լավություն անեն:

Ծիտը

Այս հեքիաթում հեղինակը ասում է, որ եթե մարդկանց լավություն են անում, օգնում են չպետք է պահանջեն, որ լավությամբ իրեն պատասխանեն: Երբ լավություն ես տալիս մեկին, չպետք է երեսով տաս:  

Սուտասանը

Թագավորը վստահ էր իրենից խելացին չի գտնվի, դրա համար հրաման տվեց: Չհասկանալով, որ միշտ էլ կարող է գտնվել մեկը, թեկուզ նա լինի աղքատ, ով կարող է ավելի խելացի լինել իրենից: Իր մեծամտության պատճառով թագավորը պատժվեց: Այսինքն մարդիկ չպետք է մեծամիտ լինեն և համարեն իրենց ամենախելացին ու ամենալավը:

Անբան Հուռին

Իմ կարծիքով բոլոր մարդկանց բախտը կարող է բերել: Այս հեքիաթում հեղինակը ուզում է ասել, որ մարդ չպետք է ծույլ լինի, այլ աշխատասեր լինի, հոգատար, բարի: Եթե այդպես լինի, ապա այդպիսի մարդկանց բախը միշտ կբերի:  
 


Թումանյանը՝ հեքիաթագիր

Հովհաննես Թումանյան 《Ձևն ու հոգին》վերլուծություն

Եթե ուզում ես իմանալ դիմացինին, պետք է իմանաս ներսում,հոգում նա ինչպիսին էԿարևոր չէ արտաքինը կարևորը թե մարդ հոգով ինչպիսին է: Պետք է հետևեն իրենց արարքներին, գործերին: Հոգով լավ մարդիկ միշտ էլ շրջապատված ենընկերներովնրանք բարի ենընկերասերհոգատարմեծամիտչենպարզ են ու ազնիվ: Մարդիկ արտաքինով են որոնում նրա կյանքը, բայց ոչ միայն արտաքինով պետք է նայել, այլ նաև հոգով: Կան մարդիկ, որ իրենց արտաքինով շատ գեղեցիկ են, բայց հոգով շատ վատը, չարը: Եթե աշխարհում հոգու դատողությունը վերանա մարդիկ իրենց կսկսեն երևակայել, իրենց կհամարեն ամենալավը:  


Հովհաննես Թումանյան 《Դառնացած ժողովուրդ》վերլուծություն

Հ. Թումանյանը ուզում է ասել, որ կան մտածմունքներ, որոնք ծանր հիվանդության նման են, և պետք է հաղթահարել նրանց և պայքարել դրանց դեմ, այլ ոչ թե ընդունել, հանձնվել: Մարդ չպետք է նախանձ լինի, չարությամբ լցված լինի շրջապատի նկատմամբ, հատկապես այն մարդկանց, ովքեր հաջողություններ են ունենում կյանքում: Մարդ պետք է ապրի իր կյանքով և հպարտան ոչ միայն իր հաջողություններով, այլ նաև ուրախանա ուրիշների հաջողությունների համար, չպետք է նախանձով ու չարությամբ լցվել մարդկանց նկատմամբ: Թումանյանը նկատի ունի, որ մարդկանց մեջ նախանձը, թշնամությունը, կեղծիքը այնքան խորն են արմատացած, որ նման են հիվանդության և մարդիկ պետք է ձեռբազատվեն այդ հիվանդությունից: Թումանյանի ժամանակներից մինչ հիմա շատ քիչ բան է փոխվել: Այսօրվա մարդիկ չկամ են դարձել, չեն ուրախանում ուրիշի ուրախությունով, փորձում են միայն դիմացինի վատը տեսնել: Պետք է մարդիկ սկսեն միմյանց հարգեն, սիրեն, օգնեն միմյանց: Իսկ եթե բոլորը փորձեն այդպես ապրել, միգուցե ինչ-որ բան այսօր կփոխվի:

Հովհաննես Թումանյան 《Անկեղծ չենք》վերլուծություն

Հ. Թումանյանը ուզում է ասել, որ մարդ պետք է անկեղծ լինի: Մարդ պետք է անի ու ասի այն ինչ կամենում է, ցանկանում է, զգում է: Այդ խնդիրը վնասում է հասարակությանը, մարդկանց գցում է խաբեության, մոլորության մեջ: Մարդիկ փորձում են հավատալ ու ապրել այդ հավատքով, բայց երբ հասկանում են, որ խաբվել են, հուսահատվում են, հիասթափվում: Իմ կարծիքով շատ քիչ բան է փոխվել Թումանյանի ժամանակներից մինչ հիմա: Համարյա թե նույն խնդիրները առկա են այսօր: Այսօր մարդիկ պետք է փորձեն իրար հարգեն, անկեղծ լինեն մեկը մյուսի նկատմամբ, բարեհոգի լինեն, խաբեությամբ չզբաղվեն: Եթե բոլորը փորձեն այդպես ապրել, միգուցե ինչ-որ բան այսօր կփոխվի: 

Թումանյանն՝ ընտանիքում


Մայրիկս շատ է սիրում Հովհաննես Թումանյանին: Շատ է սիրում Հովհաննես Թումանյանի հեքիաթները, բանաստեղծությունները, պատմվածքները: Հեքիաթներից հատկապես սիրում է «Պոչատ աղվեսը» և «Ծիտը»: Եղբայրս հեքիաթներից շատ է սիրում «Անխելք մարդը»: Տատիկս Հովհաննես Թումանյանի քառյակներն է հավանում: Իսկ հայրիկս շատ է սիրում Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմը և լսում է Արմեն Տիգրանյանի գրած օպերան: Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից սիրում հայրիկս սիրում է «Գիքորը » «Համբերաքի չիբուխը» «Փարվանան» և «Շունն ու կատուն», իսկ հեքիաթներից սիրում է «Խելոքն ու հիմարը»: Փոքր ժամանակ իմ ընտանիքի բոլոր անդամները սովորել են Հովհաննես Թումանյանի բոլոր բանաստեղծությունները, առակները, հեքիաթները, պոեմները, քառյակները և բոլորն են հավանե; են: Եվ այսքանից հետո, պարզ է չէ՞, որ մենք բոլորս թումանյանասեր սեբատսացիներ ենք:




Комментариев нет:

Отправить комментарий