четверг, 14 апреля 2016 г.

Համո Սահյան

Ես և բնությունը ներդաշնակ ենք

Մարդիկ և բնությունը շատ նման են իրար, իրար հետ կապված են: Բնությունը ստեղծել է բոլոր մարդկանց: Եթե մենք  մաքրենք, խնամեն շուրջը, բնությունը, ապա այն կպահպանվի: Սակայն կան մարդիկ, ովքեր աղտոտում, վնասում են բնությունը և դա սխալ է: Ո՞նց կարող է մարդ վնասել բնության, եթե բնությունն է մարդուն ստեղծել: Եվ ամենակարևորը այն է, որ եթե մարդը չլինի, ապա բնությունը նույնպես չի լինի: 

Ամպրոպից հետո

Ամպրոպի ժամանակ փոխվում է իմ տրամադրությունը, իմ ինքնազգացողությունը: Ամպրոպի ժամանակ ես շատ տխուր եմ լինում, իսկ երբ վերջանում է ամպրոպը, իմ տրամադրությունը բացվում է, ես ուրախանում եմ: Ամպրոպի ժամանակ ես անհամբեր սպասում եմ, թե երբ է եղանակը բացվելու, որ ընկերներիս հետ գնամ բակ խաղալու, ուրախանալու: Իմ տրամադրություն կախված է եղանակից ես շատ եմ սիրում տաք և արևային եղանակ: 


Ջրի պես 

Անձնավորման միջոցով հեղինակը ջրին ի՞նչ մարդկային հատկանիշներ է տվել: Որո՞նց հետ ես համաձայն, որոնց հետ՝ ոչ. հիմնավորիր:

Այդ բանաստեղծության մեջ հեղինակը մարդու բնավորության գծերի և հատկանիշների օգնությամբ ջրին է նկարագրում: Ես համաձայն եմ հեղինակի հետ, որովհետև ինչ-որ գրած էր բանաստեղծության մեջ կապված էր մարդու հետ: Բայց կան նաև մարդու այնպիսի հատկանիշներ, որ ջուրը դրանք չունի:


Եթե ջուր լինեիր, ինչպե՞ս կապրեիր — ստեղծագործական աշխատանք:


Եթե ես ջուր լինեի կապրեի շատ հանգիստ, խաղաղ: Հանգիստ կքչքչայի, մարդկանց ջուր կտայի: Կջրեի բնությունը` դաշտերը, ծաղիկները, ծառերը, բույսերը, որպեսզի նրանք աճեն, թարմանան: Երբեք չէի թողնի կեղտոտել ինձ, վնասել ինձ: Կհոսեի շատրվաններով, գեղեցիկ պարեր կբեմադրեի: Կճամփորդեի ծովերով, օվկիանոսներով, կողողեի ափերը, կմաքրեի: Կհոսեի ժայռերի միջով, ջրվեժի պես կթափվեի ներքև, քչքչան գետակի պես կգնայի և բնությանը, հողին կյանք կտայի: 



Համո Սահյան՝ Լուսաբաց



  • Քարերի տակ քնած դարերը վեր թռան — պատկերիր այս կտավը:
Այս արտահայտությունը կարդալիս պատկերացնում եմ մի կտավ, որտեղ պատկերված է մեր հին Հայաստանը, հինարի Հայաստանը: Այդ նկարի մեջ պատկերացնում եմ մեր հին եկեղեցիները, քաղաքները, մեր հին բանաստեղծներին և այլն: 

  • Հ.Սահյանի նման քո լուսաբացի դրվագները պատմիր — ստեղծագործական աշխատանք:
Գյուղում շատ հանգիստ եմ արթնանում, քան քաղաքում: Գյուղում ես արթնանում եմ թռչունների ծլվլոցից: Գյուղում շատ հանգիստ եմ արթնանում: Առավոտյան այնտեղ շատ խաղաղ, հանգիստ եղանակ է, թռչունները ծլվլում են, արևը շողում է, ծաղիկները, ծառերը ծաղկում են: Երեկոյան տեսնում եմ գեղեցիկ մայրամուտը, կարմիր արևը, արևի մայր մտնելը, իսկ գիշերը մայրամուտից հետո երկնքում երևում է փայփլուն աստղերը և այդ գեղեցիկ տեսարանը ինձ շատ դուր է գալիս:

Комментариев нет:

Отправить комментарий