среда, 6 апреля 2016 г.

Ռոդարիական օրեր

Ռոդարիական օրեր …

Կարդալ «Երիտասարդ խեցգետինը» հեքիաթը:

·         դուրս բերել այն արտահայտությունըորը համարում եք պատմության «մեխը»: Հիմնավորել ընտրությունը:

«Ուզում եմ սովորել քայլել առաջ, ինչպես գորտերը, ու թող պոչս կորցնեմ, եթե դա ինձ չհաջողվի» այս արտահայտությունը պատմության մեխն է, որովհետև մարդ եթե նպատակ էր դրել և որոշել է, որ պետք է դրան հասնի նա կանի այդ: Պատմության մեջ նույնպես այդպես է, նա ձգտում էր, որ կարողանար առաջ քայլել և վերջում դրան հասավ:

·         բնութագրիր ծեր խեցգետնինինչքանո՞վ է այն իրական

Նա իրական էր նրանով, որ ինքը երիտասարդ ժամանակ այդպես էր արել և մինչ հիմա մնացել էր մեն-մենակ, և նա ուզում էր այնպես անել, որ այդ խեցգետինը իր նման չդառնար: Ծեր խեցգետինը ժամանակին խիզախ է եղել իր նպատակով առաջ է գնացել, բայց վերջում զղջացել է իր արարքի վրա:

·         վերջաբանը համոզե՞ց ձեզինչու՞:

Ինձ վերջաբանը համոզեց, որովհետև խեցգետինը նպատակ դրեց և առաջ գնաց: Ճիշտ է պետք է մեծերին լսել, բայց մեկտեղ պետք է ձգտել հասնել նպատակին, ոչինչ եթե դժվարություններով հասնես, միևնույն է կարևորը նպատակին հասնելն է: Լավ է, երբ մարդ նպատակ է դնում և աշխատասիրությամբ հասնում դրան: 





Комментариев нет:

Отправить комментарий