среда, 8 февраля 2017 г.

Վահան Տերյանը՝ Գրական Հայերենի հիմնադիր

1885 թվականի փետրվարի 9-ին ծնվեց հայ դասական, ժամանակակից գրական հայոց լեզվի ստեղծող, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանը: Նա ապրել է 35 տարի և այն, ինչ հասցրել որ անել, այդ տարիների ընթացքում, չի հնացել: Նա աշատ զգացմունքային և կախարդական բանաստեղծություններ ուներ և շատ թարգմանություններ, որոնք շատ արտահայտվող էին: Վահան Տերյանը իր ուժը չէր կորցրել, իր ստեղծագործությունները, որոնք մարդկանց հավատ և ուժ էին ներշնչում: Եվ իր բանաստեղծությունները շատ մարդկանց օգնում էին շատ հարցերում: Հայ բանաստեղծները կաշկանդվում էին, որ բոլոր բառերի դեպքում շեշտն ընկնում է վերջին վանկի վրա, ինչը խիստ սահմանափակում է տաղաչափության հնարավորությունները: Սակայն Տերյանը կարողացավ այդ ամենը շրջանցել և դարձավ արևելահայ շեշտական բանաստեղծության հիմնադիրը: Մինչև օրս ոչ մեկին չի հաջողվել Տերյանից առավել հղկել և կատարելագործել գրական հայոց լեզուն: Դա հասկանում էր լուսահոգի Ռաֆայել Իշխանյանը, ով իր ուսանողներին պարտադրում էր կարդալ, արտասանել Վահան Տերյանի մի քանի տասնյակ բանաստեղծություններ: Որովհետև կարդալով և անգիր արտասանելով Տերյանի ստեղծագործությունները, ուսանողները հնարավորություն  էին ստանում պրակտիկորեն տիրապետել անթերի հայերենին:

Комментариев нет:

Отправить комментарий